HP ProBook 4320s
ws904ea
ws904ea
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:

Ձեռքբերման պայմաններ

Այստեղ ներկայացված են համակարգիչների ձեռքբերման անհրաժեշտ քայլերը և պայմանները: Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել մոտակա վաճառակետ կամ ԱԿԲԱ բանկի մասնաճյուղ:

 

1. Հաճախորդը այցելում է վաճառակետերից մեկը, որտեղ վաճառակետի աշխատակիցների օգնությամբ ընտրում է իր պահանջներին համապատասխան համակարգիչ:

 

2. Համակարգիչը ընտրելուց հետո, Հաճախորդը աշխատակիցների օգնությամբ լրացնում է դիմում ԱԿԲԱ բանկից սպառողական վարկ ստանալու համար: Դիմումում լրացվում են Հաճախորդի մասին հիմնական տվյալները՝ անուն / ազգանուն, անձնագրի տվյալներ, աշխատանքի և բնակության վայրերը, գնվող ապրանքի անվանումը և այլն: Դիմումը կնքվում է վաճառակետի կողմից, բնօրինակը տրվում է Հաճախորդին, իսկ պատճեն պահպանվում:

 

3. Դիմումը լրացնելուց հետո Հաճախորդը այցելում է իրեն հարմար ԱԿԲԱ բանկի մասնաճյուղը ունենալով հետևյալը՝

  • անձնագիր;
  • վաճառակետում լրացրած դիմումի բնօրինակը;
  • տեղեկանք աշխատանքի վայրից (կլոր կնիքով կնքած), որտեղ պետք է նշվի տեղեկանքը տվող կազմակերպության հասցեն և հեռախոսահամարը, ելքի համարը, աշխատավարձի չափը (հարկերի վճարումից հետո);
  • 1 երաշխավոր անձ (ընդ որում չի կարող լինել ընտանիքի անդամ) անձնագրով;
  • ԳՓՄ-ի անդամների համար՝ ԳՓՄ-ի վարչական խորհրդի երաշխավորագիրը, ԳՓՄ-ի ոչ անդամ գյուղացիների համար՝ համայնքի երաշխավորությունը;
  • անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

4. Անրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո՝ բանկը որոշում կկայացնի մոտ 1-3 օրվա ընթացքում: Դրական պատասխանի դեպքում Հաճախորդին տրվում է բանկի որոշման օրինակը, որը նա ներկայացնում է վաճառակետ:

 

5. Բանկի որոշման հիման վրա՝ վաճառակետը պատրաստում է ելքի ապրանքագիր, կատարում է ընտրված համակարգչի աշխատանքի ստուգում և հանձնում է համակարգիչը Հաճախորդին:

 

Հաճախորդը կարող է նաև գնել համակարգիչը միանվագ վճարումով, որը կազմում է ամսական գումարը բազմապատկած 24 ամսի: Այս դեպքում Հաճախորդը կստանա 1 տարվա լրացուցիչ երաշխիքային սպասարկման հնարավորություն: