HP ProBook 4510s
vq739ea
vq739ea

Պրոցեսոր
Intel® Core™2 Duo T6570 2.1GHz

Օպերացիոն համակարգ
SUSE Linux Enterprise Desktop v.11

Հիշողություն
3GB DDR2
Կոշտ սկավառակ (HDD)
320GB
Մոնիտոր
15.6" TFT
Գինը
ամսական 18 100 դրամ

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:

Ծրագրի մասին

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հյուլեթ Պակարդ, Յունիքոմփ և Մայքրոսոֆթ ընկերությունների և ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից:

 

Ծրագրի գլխավոր նպատակներն են`

  • ընդլայնել համակարգիչների տարածումը Հայաստանում` ծրագրային փաթեթներով համալրված մատչելի, սակայն ժամանակակից և հուսալի համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով Երևանի, ինչպես նաև մարզերի բնակիչների համար,
  • նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը,
  • նախապատրաստել համակարգչային գրագետ կադրեր` նպաստելով նաև Հայաստանում կրթական ընդհանուր խնդիրների լուծմանը,
  • խթանել ինտերնետի տարածմանը` բարձրացնելով էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով այդ ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում, այսպիսով նպաստելով Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորմանը,
  • խրախուսել արտոնագրված ծրագրային ապահովման օգտագործումը:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով` պիլոտային և հիմնական: Պիլոտային փուլի ընթացքում կփորձարկվեն համակարգիչների տարածման, վաճառքի, սպասարկման, ինչպես նաև ապառիկով ձեռք բերման մեխանիզմները: Համակարգիչներ հնարավոր է ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնվելով պիլոտային փուլի արդյունքների վրա` հիմնական փուլի ընթացքում ծրագրի գործունեությունը կտարածվի Հայաստանի բոլոր մարզերով:

 

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի արդյունքում նախատեսվում է լուծել հասարակության պահանջարկի խնդիրները համակարգիչների օգտագործման և ինտերնետային կապի հասանելիության ուղղությամբ` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը և տեղեկատվական հասարակության ձևավորմանը: