HP 500B with 20 monitor
wu360ea
wu360ea
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:

Համակարգիչների օգտագործումը և ինտերնետային կապի հասանելիությունը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման ամենակարևոր խթաններից են և կարևորագույն նշանակություն ունեն նաև տեղեկատվական հասարակության ձևավորման համար: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նպատակն է էականորեն բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ծրագրային փաթեթներով համալրված ժամանակակից համակարգիչներ և դրանք գնելու համար վարկավորման արդի լուծումներ:

 

Ծրագրի ներկա պատկերը հակիրճ՝

  • 2009թ. սեպտեմբերի 22-ին մեկնարկած պիլոտային փուլի շրջանակում համակարգիչներ կարելի է ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Հիմնական փուլում ծրագիրը հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:
  • Վճարելով ամսական 10,000 – 20,000 Դրամ` դուք հնարավորություն ունեք ձեռք բերել ժամանակակից և որակյալ համակարգիչներ  աշխարհի խոշորագույն և ճանաչված համակարգիչ արտադրողներից:
  • Այս փուլում համակարգիչների տեսականին ընդգրկում է Հյուլեթ Պակարդ ընկերության համակարգիչների մի շարք մոդելներ, որոնց ընտրանին պարբերաբար կթարմացվի և կներկայացվի մեր կայքում:
  • ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ: